«Ահա իմ սպիտակ ֆոտոշարքը․․․»․ Անահիտ Կիրակոսյանն իր գրառման մեջ 26 հոմանիշ է օգտագործել


Անահիտ Կիրակոսյանը շարունաում է հիացնել երկրպագուներին իր ճերմակ կերպարով։ Օրերս դերասանուհու ընտանիքում տոն էր։

Նրանք նշել են իրենց ընտանիքի տասնամյակը։ Այդ առիթով Անահիտն արդեն հասցրել է մի քանի հարապարակումներ կատարել, որոնք հիացրել են հետևորդներին։

Այս անգամ Անահիտը նոր ֆոտոշարքից այլ նկարներ է հանրայնացրել, որոնք մինչ այդ ցույց չէր տվել; Լուսանկարներում նա նույն ճերմակ զգեստով է։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ դերասանուհին ֆոտոշարքին կից գրառման մեջ ճերմակ բառի համար կիրառել է քսանվեց հոմանիշ։

Նա գրել է․ «Սպիտակ , ճերմակ, սպիտակագույն, ճերմակագույն, սպիտակաթույր, ճերմակաթույր, ճերմակորակ, սպիտակավուն, ճերմակավուն , կաթնագույն, կաթնաթույր, ձյունագույն, ձյունաթույր, ձյուներանգ, ձյունասպիտակ, ձյունաճերմակ, ճեփ-ճերմակ, սպիտակաթորմ, սպիտակահեղձ, ճերմակկապ, ճերմակկեկ, ճերմկոտ, ճերմկոտիկ, ճերմկուկ, ճերմլոլկ, սպիտականերկ:
Ահա իմ սպիտակ ֆոտոշարքը»։

Օգտատերերը գնահատել են ոչ միայն դերասանուհու անթերի գեղեցիկ ֆոտոշարքը, այլ նաև լեզվական գիտելիքները և կրկին շնորհավորել ընտանիքի տասնամյակի կապակցությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: