Ահա թե որտեղ են նախընտրել անցկացնել մեղրամիսը Էրիկ Կարապետյանն ու Սվետլաննա Իշխանյանը․ տեսանյութ


Վերջերս երգիչ Էրիկ Կարապետյանը ամուսնացավ։ Երգչի ամուսնությունը բավականաչափ քննարկվեց։ Հարսանեկան արարողության  հետաքրքրական կադրերը տարածվում էին համացանցային տիրույթում և ծանոթ անծանոթ շտապում էին շնորհավորել և ջերմ մաղթանքներ հղել երգչի կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկի առիթով։

Հարսանեկան արարողակարգից հետո Էրիկն ու նրա գեղեցկուհի կինը մեկնեցին վայելելու իրենց մեղրամիսը։ Հարսանիքին մասնակցել են գրեթե բոլոր հայտնիները և ապահովել բարձր տրամադրոթյուն։

Հանգստի համար նրանք ընտրել էին Իտալիան։ Եվ ահա սոցիալական հարթակներում ակտիվորեն սկսել են տարածվել նրանց մեղրամսի ուշագրավ կադրերը։

Զույգն ուղղակի վայելել է հանգստյան գեղեցիկ օրերը և շրջել Իտալիայի պատմական քաղաքներով և բացահայտել Իտալիան մեկ այլ տեսանկյունից։ Էրիկ Կարապետյանը և Սվետլաննա Իշխանյանը պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ են ներկայացնում և հետևորդներին ցույց տալիս, թե ինչպես է անցնում հանգիստը։

Այս մասին մանրմասն և լուսանկարներն Իտալիայից առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: