Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, համացանցային տիրույթում ակտիվ գործունեություն է վարում։ Վերջին շրջանում նա նաև ակտիվ քաղաքական գործունեություն է սկսել։ Հաճախակի բնույթ են սկսել կրել քաղաքական գրառումները։

Նա ընդգրկված է «Հայաստան» դաշինքի մեջ և բոլոր հանդիպումներին հոր կողքին է։ Երբ դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակները, այնտեղ նաև կարելի էր տեսնել Լևոն Քոչարյանի անուն ազգանունը, ինչը հանրության շրջանում խոսակցությունների առիթ էր դարձել։

Ինչպես հայտնի է Լևոնը սիրված երգչուհի Սիրուշոյի ամուսինն է։ Նրանք համատեղ կյանք ընթացքում ունեցել են երկու որդի։ Երջանիկ հայրիկը համացանցային իր տիրույթում լուսանկարներ է հանրայանցրել, որոնց կցել է՝ «Կիրակի» կարճ գրառումը։

Լուսանկարներում որդիների և Սիրուշոյի հոր՝ Հրաչյա Հարությունյանի հետ է։ Նրանք կիրակին միասին են անցկացրել և ինչպես նկատելի է, բավականաչափ ուրախ են անցկացրել։

Մեկնաբանություններում Քոչարյան ընտանիքի համակիրները հանդես են եկել գեղեցիկ գրառումներով և ջերմ բարեմաղթանքներով։