Հերոսածին մայր Աստղիկ Գալեյանը, ով որդուն կորցնելուց հետո կարողացավ ուժ գտնել իր մեջ, կրկին մայրացավ և կրկին Մխիթար լույս աշխարհ բերեց։

Փոքրիկն անչափ նման է ավագ եղբորը։ Նրա լուսանկաիրներով ընտանիքը հաճախ է կիսվում։ Աստղիկը շատերի ուշադրությանն է արժանանում։

Նա նաև մտերմիկ շփումներ ունի Սոնա Ռուբենյանի հետ։ Երգչուհին հաճախ է հանդիպումներ կազմակերպում անմահ հերոսների մայրեի հետ և փորձում կիսել նրաց վիշտը և օգնության ձեռք մեկնել։ Մայրերի հետ նա բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել։

Եվ ահա Աստղիկը ցանկացել է երգչուհու նորածին դստերը նվեր մատուցել և շնորհավորել նորաթուխ մայրիկին։ Աստղիկ Գալեյանի նվերները երգչուհին ցույց է տվել իր սոցտիրույթում և փոխադարձաբար շնորհավորել նրան որդի ունենալու կապակցությամբ, ապա անսահման շնորհակալ եղել և Աստծո պահպանությունը խնդրել նրա որդու համար։

Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։