«Ախր, երբեք այդպես չի լինում.․․»․ Էդգար Իգիթյանի ուշագրավ դիտարկումը


Դերասան Էդգար Իգիթյանը առավել հայտնի դարձավ և սիրվեց հեռուստասերիալներից; Դերասանին համացանցային հարթակում հազարավոր օգտատերեր են հետևում։

Էդգարը նրանց հետ սիրով կիսվում է իր կյանքում տեղ գտած կարևոր իրադարձությունների մասին։ Ամիսներ առաջ էլ ծնվեց նրա առաջնեկը։ Այժմ նրա հրապարակումներում տեղ են գտել առավել շատ որդու մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը։ Նա որդուն հետաքրքիր անվանում է շնորհել՝  Լեոն։

Բացի անձնական և ընտանեկան հրապարակումներից, դերասանը ցիտում է հայտնի փիլիսոփաների մտքերը և յուրօրինակ քննարկումներ ստեղծում մեկնաբանություններում։

Այս անգամ Էդգարն իր գլխավոր լուսանկարին հավելել է մի գրառում, որը ինչ-որ բան ունենալու համար մարդու կողմից ջանքեր գործադրելու մասին է։

Դերասանը մասնավորապես գրել է․ «Հաճախ մարդկանց թվում է, թե ամեն ինչ պատրաստի կգա իրենց մոտ, լինի դա սեր, ընկերներ…ախր, բայց երբեք այդպես չի լինում. մի բան ունենալու և հասնելու համար պետք է ջանք թափել…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: