Ալեքսանդր Բաբասյանը հաստատում է, որ նոր սիրելի ունի՞. դերասանի ռոմանտիկ հրապարակումը


Ալեքսանդր Բաբսյանն արդեն տևական ժամանակ է ինչ ամուսնալուծված է։ Դերասանն ամուսնացած էր Լիլիթ Բասյանի հետ, ով հայտնի և ճանաչված դիետոլոգ է։ Նրանք մեկ որդի ունեն։ Այժմ երկուսն էլ ապրում են իրենց առանձին կյանքով։ Ալեքսանդրը հաճախ է հանդիպում որդու հետ և միասին անցկացնում իր ժամանակ։ Այդ մասին նա մշտապես պատմում է իր սոցհարթակում։

Եվ ինչպես բոլոր հայտնի դեմքերի դեպքում, Ալեքսանդր Բաբասյանի դեպքում ևս, նրան սկսեցին վերագրել տարբեր ու բազմաթիվ սիրավեպեր, որոնք պարզվում էր ընդամենը խոսակցություններ և ենթադրություններ են։ Սակայն դերասանը չէր էլ հերքում, որ սիրելի ունի։

Եվ մի քանի անգամ նույնիսկ ակնարկներ են եղել, որ իր սիրտը միայնակ չէ և ամեն դեպքում ինչ-որ մեկը կա իր կյանքում։

Եվ ահա օրերս շարունակելով ակնարկները՝  դերասանը մի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ երևում են միայն ոտքեր։ Լուսանկարը համադրված է գեղեցիկ, ռոմանտիկ երաժշտությամբ։

Մեկնաբանություններում որոշ օգտատերեր իրենց անկեղծ ուրախությունն են հայտնել դերասանի համար։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: