Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը սիրում է իր առօրյայի մի մասը դարձնել նաև հետևորդներին, երկրպագուներին։ Նա սիրով հաղորդակից է դարձնում նրանց իր կյանքի ուշագրավ մանրամասներին։ Դերասանուհուն հաճախ են մեղադրում ընդդիմությանը սատարելու համար և անընդհատ պնդում են, որ դրա դիմաց նա վարձատրվում է։

Դերասանուհին բազմիցս հերքել է այդ խոսակցությունները, սակայն՝ ապարդյուն։ Եվ ահա այս անգամ Անահիտը սոցտիրույթում հանրայնացրել է իր և տաքսու վարորրդի խոսակցությունը, որը հենց այս մասին է։ Անահիտ Մուտաֆյանը գրել է․ «Զրույց իմ և տաքսու վարորդի միջև։

Նստում եմ տաքսի, վարորդը նայեց դեմքիս, շրջվեց, ապա նորից նայեց, մի 2 րոպե անց ասաց․ -Դու՞ք դերասանուհի եք, չէ՞… -Ահա… -Հա՜, ես էլ ասեմ դեմքդ որտեղիցա ծանոթ… Լռություն ևս 2 րոպե… — Լավ փող կա, չէ՞ ձեր գորձի մեջ… -Չէ… Լռություն… ևս 2 րոպե անց… — Բա էդ միտինգներից էլ փող չի կպնո՞ւմ… — Չէ… /զսպում եմ ինձ/։

-Բա էդ որ սայթում գրըմ-մըրըրմ ես, էլի փող չկա՞… — Չէ… Խցանում ու սկսում է մենախոսությունը․ — Թե ասա՝ ա՛յ ընդիմություն, լիքը փող ունես․ խի՞ էս մարդկանց փող չես տալիս… Քուրս Սերժին պաշտպանի… Ծիծաղս հազիվ զսպելով՝ ինքն էլ փող չի տալիս։ — Լավ չի… Համարյա տեղ եմ հասնում։ — Քո՛ւր, էն Ամերիկայի պրեզիդենտը շատ փող ունի, չէ՞ — Հա…

-Քո՛ւր, չտեսա՝ պատվերդ նալիշկա ա, թե՞՝ քարտ։ -Քարտ, ինչի՞։ — Ա՛յ կռիս, քո քարտը չի՞ չէ կցած։ Մի տեղ ուզում էր բռներ գաղտնի եկամուտներս։ — Չէ, ձյա՛ձ, իմը չի Բայդենինն ա …- Արա լու՞րջ… Բայ-դեն՝ վար-չա-պետ․․․ Ազգս ձեռիցս գնում ա…»։