Սյուզի Մելիքյանը արդեն երկար ժամանակ է ինչ չի երևում էկրաններին, նոր երգերի թողարկմամբ հանդես չի գալիս։ Համացանցային տիրույթում, սակայն, ժամանակին բավականին մեծ ակտիվություն ունեցող երգչուհին, ակտիվ է։

Եվ ահա նա տևական դադարից հետո իր երկրպագուներին անակնկալ է մատուցել և նոր երգի պրեմիերայով հանդես եկել։ Երգը ռուսալեզու է և կոչվում է Ты Мой։ Երգի թե՛ բառերը և թե երաժշտությունը հեղինակել է ZoyPro-ն։

Երգը ներկայացվել է առանց տեսահոլովակի։ Երգչուհու երկրպագուները հավանումների են արժանացրել այն և մեկնաբանություններում նշել, որ շատ նուրբ և գեղեցիկ կատարում է և որ անչափ կարոտել էին երգչուհուն։

Հետևորդերն ակնկալել են, որ երգչուհին այս ստեղծագործությամբ չի սահմանափակվի և կշարունակի գեղեցիկ անակնկալներ մատուցել։

Շնորհավորում ենք երգչուհուն նոր երգի պրեմիերայի առիթով և բեղուն աշխատանքային ընթացք մաղթում։ Իսկ նոր երգի պրեմիերային կարող եք ծանոթանալ վարը։