Հայկական խոհանոցի համեղագույն ուտեստներից մեկը՝ հավի քարաճիկը լոլիկի սոուսով։ Այս ուտեստի արմատները գալիս են խոր դարերից։

Բազմիցս անդրադարձել ենք հին հայկական խոհանոցին, որի վրա դաջված է հայի տանջանքը և քարից հաց քամելու մոտեցումը։

Եթե այլ ազգի ներկայացուցչի մտքով անգամ չէր անցնի ուտել թռչնի քարաճիկը, ապա հայը դա առաջինն արեց։

Որպեսզի ուտեստըն իդեալական ստացվի, կարևոր է նախապատրաստման փուլը։ Այդ պատճառով սկզբում քարաճիկի վրա լցնել սառը ջուր, 1-2 դափնու տերև, եփել այնքան մինչ լավ փափուկ լինի:

Թավայի մեջ առատ սոխառած անել, համեմել սև և կարմիր պղպեղներով, տոմատ և կլպած լոլիկ հավելել, միասին եփել, որից հետո միացնել եփված քարաճիկները: Ամբողջը միասին եփել 10 ր, վերջում ավելացնել համեմ և վերջ, պատրաստ է։

Կարելի է համտեսել։ Նաև կարող է հիանալի խավարտ ծառայել փլավային ուտեստների համար․ իդեալական համադրություն է ստացվում։