WhatsApp-ն այլևս չի աշխատի որոշ հեռախոսների վրա


WhatsApp մեսենջերը 2020-ի փետրվարի 1-ից այլևս չի աշխատի որոշ հեռախոսների վրա։ Դա վերաբերում է հին օպերացիոն համակարգով հեռախոսներին։ Դրանց թվում են Android 2.3.7 և iOS 8 օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսները։


«Քանզի մենք մտադիր չենք թարմացնել տվյալ օպերացիոն համակարգերը, որոշ ֆունկցիաներ կդադարեն աշխատել։ Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 2019-ի դեկտեմբերի 31-ից ОС Windows Phone-ը կզրկվի WhatsApp-ի հասանելիությունից։
Կազմակերպությունը խորհուրդ է տալիս սպառողներին օգտագործել Android 4.0.3 և iOS 9 կամ ավելի թարմ օպերացիոն համակարգերով բջջային սարքեր։

Նշենք, որ WhatsApp հավելվածն աշխարհի ամենաշատ օգտագործվող մեսենջերներից մեկն է։ 2018-ի փետրվարի տվյալներով՝ այն օգտագործել է ավելի քան 1,5 մլրդ մարդ։ Ավելորդ է նշել, որ WhatsApp հավելվածը հայտնի է նաև Հայաստանում։ Այն մեծ կիրառություն ունի մեսենջերներ օգտագործողների շրջանում:
Հիշեցնենք՝ հայտնի մեսենջերը դարձել է անվճար 2016-ի հունվարի 18-ին։ Նախկինում այն եղել է վճարովի՝ տարեկան 1 ԱՄՆ դոլար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!