«Victoria’s Secret»-ի հրեշտակներն այլևս նիհար չեն


Ներքնազգեստ արտադրող «Victoria’s Secret» բրենդում հեղափոխություն է։ Օրերս հայտնի է դարձել, որ բրենդը պայմանագիր է կնքել plus-size-մոդել Ալի Թեյթ Քաթլերի հետ։ Մոդելը հայտնել է իր հետևորդներին, որ նկարահանվել է «Victoria’s Secret» և բրիտանական «Bluebella» բրենդների համատեղ արտարդրած ներքնազգեստի գովազդում։
«Դա հիանալի է։ Ինձ հաջողության գագաթնակետին եմ զգում։ Երբեք չեմ մտածել, որ իմ լուսանկարը կտեսնեմ սուպերմոդելների շարքում, որոնցով հիանում էի փոքր տարիքից»,- նշել է Քաթլերը։


Այս փոփոխությունը կատարվել է, մասնավորապես, այլ խնդիրները քողարկելու համար։ Այս տարի բրենդի մարքեթինգի տնօրեն Էդ Ռազեքը հայտարարել է, որ «Victoria’s Secret»-ը տրանսգենդեր և plus-size-մոդելների կարիք չունի։ Դրանից հետո ընկերությունում ճգնաժամ է սկսվել, ինչպես նաև ընկել է բրենդի վարկանիշը։ Միջոցներ ձեռնարկելով՝ օգոստոսին բրենդը պայմանագիր է կնքել բրազիլացի տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոյի հետ, իսկ հիմա արդեն plus-size-մոդել Ալի Թեյթ Քաթլերի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!