Թուզը պատկանում է այն օգտակար մրգերի շարքին, որոնց օգտակար հատկությունների մասին անվերջ կարելի է խոսել։

Սակայն շատերը կարող են փաստել, հատկապես թզի սիրահարները, որ շատ ուտելուց հետո բերանում առաջանում է տհաճ զգացողություն։

Դա պայմանավորված է իր քիմիական բաղադրությամբ։ Թուզը նաև իր մեջ բարձր շաքար է պարունակում։ Այս համեղ մրգի համադրությամբ առաջարկում ենք պատրաստել հիանալի նախաճաշ, որն աներևակայելի համեղ է ստացվում։

Անհրաժեշտ է՝
Թուզ — 10 հ․
Շերտավոր խմոր — 500 գ
Պանիր Մոցարելլա — 200 գ
Մեղր՝ ըստ ճաշակի

Շերտավոր խմորի փոխարեն կարելի է օգտագործել նաև լավաշ։ Եվ այսպես, իրար վրա ծալված լավաշի կամ շերտավոր խմորի վրա դասավորել մասերի բաժանած թուզը, ապա վրան դասավորել բարակ կտրատած պանիրը, ինչպես ցույց է տրված լուսանկարում։

Տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց և թխել 10 ր․։ Ջեռոցից հանելուց անմիջապես հետո վրան ծորացնել մեղր։ Ստացվում է անչափ համեղ և հագեցնող նախաճաշ։