Գրեթե բոլոր դեռահասները տարված են նորագույն հավելվածներով։ Ժամանակակից աշխարհը, որքան էլ ցավալի և տխուր է հնչում, այնուամենայնիվ, ապրում է համացանցում։

Բոլորը ուրախանում կամ տխրում են համացանցում և էմոջիներով։ Այդ ամենը կարծես ապրելակերպ է դարձել։ Սմարթֆոնները կլանել են ժամանակակից մարդուն։

Դեռահասների (և ոչ միայն) շրջանում նորաձև է համարվում TikTok հավելվածում օգտահաշիվ ունենալ։ Թվում է՝ անմեղ բան է։ Բայց արի ու տես, որ Ռուսաստանում, Բալաշիխում TikTok-ում յուրահատուկ տեսանյութ ունենալու համար հնարքն ավարտվել է ողբերգությամբ։

Երիտասարդ տղաները ցանկացել են մեքենայով հնարք կատարել և տեսագրել TikTok ներբեռնելու համար։ Ինչ-որ բան սխալ էին նախատեսել և վարորդը վրաերթի է ենթարկել իր զարմիկին։ Զարմիկը 21 տարեկան էր, իսկ վարորդը՝ 24։

Զարմիկը մահացել է։ Իսկ վարորդը շտապել է ոստիկանություն և պատմել եղելությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի քսանհինգին։