Անհավանական սիրո պատմություն և զույգի սիրո պատվին կանգնեցված հուշարձանը


Աշխարհին սեր է պակասում և այն երբեք շատ չի լինում։ Ցանկանում ենք պատմել սիրո անհավանական մի պատմություն, որը կլցնի ձեր հոգիները և այս գաղջ իրականության մեջ ցույց կտա կյանքի գեղեցիկ, գունավոր կողմը և կապացուցի, որ աշխարհում այդպիսի անկյուն, այնուամենայնիվ, կա։

Իտալացի Լուիջին պատմել է, որ 1943 թվականի պատերազմի ժամանակ ուկրաինացի մի կին, ով հղի էր և բանտարկված, ուղարկվում է Ավստրիա, որտեղ աշխատանքի է ընդունվում։ Ծնվում  է նրա դուստրը՝ Նադիան, սակայն Մոկրինան շարունակեց աշխատել։ Օրերից մի օր Լուիջին և Մոկրինան հանդիպեցին։ Նրանք սիրահարվեցին և շարունակ հոգ էին տանում միմյանց մասին։ Ռումբերի պայթյուններից նրանք փոքրիկ Նադիայի հետ թաքնվեցին եգիպտացորենի դաշտում։

Տասը օր սնվեցին հում կարտոֆիլով և եգիպտացորենով։ Երբ այնտեղից դուրս եկան սիրող սրտերին ստիպողաբար բաժանեցին։ Լուիջիին ուղարկեցին Իտալիա, իսկ Մոկրինային՝ Ուկրաինա։ Մոկրինան հասցրել էր Լուիջին փոխանցել իր հասցեն։ Տարիներ շարունակ տղան փնտրում էր սիրելիին։ Նրանք երկուսն էլ ամուսնացել էին և երեխաներ ունեցել։

Հետո երկուսի կողակիցներն էլ հեռացել էին կյանքից և պատահեց այնպես, որ 62 տարի անց նրանք հանդիպեցին։ Սակայն Մոկրինան չէր ցանկանում ամուսնանալ նրա հետ և տեղափոխվել Իտալիա։ Լուիջին ինքն էր ամեն տարի գալիս Ուկրաինա։ Եվ այդպես տասը տարի, սակայն 2013-ին չժամանեց։ Նա սրտի կաթված էր ստացել։

Նրա մահճակալի մոտ դրված էր 2 ճամփորդական պայուսակ, իսկ սեղանին՝ դեպի Կիև թռիչքի տոմս և ամուսնական մատանիով տուփ:  Մոկրինան մահացավ 2015-ին։ Եթե Կիևում լինեք, անպայման այցելեք Մարիինսկի այգում սիրահարների կամրջով դեպի գրկախառնվող ծերերի հուշարձան: Ասում են՝  սովորույթ կա․ եթե սիրահարվածները դիպչեն այս հուշարձանին, էլ երբեք չեն բաժանվի։


Понравилась статья? Поделиться с друзьями: