Այսօր նոր տարվա առաջին օրն է, որը մեծ հնարավորություն է ամեն ինչ սկսել նոր, մաքուր էջից։

Ընդունված է՝ տարեմուտը տոնել մեծ շուքով․ ընդունել հյուրեր, կազմակերպել մեծ խնջույքներ և տարին ուրախ ու լի սկսել։ Երբ հարազատները կշտապեն գալ և ձեզ շնորհավորել, հյուրասիրեք հենց այս աղցանը և հիացրեք մտերիմներին։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Խաշած կարտոֆիլ — 6 հ․
Սոխ — 1 հ․
Շաքարավազ — 1 թ․գ․
Աղ -1/2 թ․գ․
Քացախ — 1 ճ․գ․
Թթու վարունգ — 9 հ․
Սամիթ, մաղադանոս
Կաթ — 50 մլ
Բուսայուղ — 100 մլ
Աղ — 1/2 թ․գ․
Սև պղպեղ — 1/3 թ․գ․
Չոր սխտոր — 1/3 թ․գ․
Մանանեխ — 1/2 թ․գ․, շաքարավազ
Քացախ -1/2 թ․գ․
Եվ ցանության դեպքում մայոնեզ

Խաշած կարտոֆիլները, սոխը կտրատել։ Սոխը լցնել առանձին տարայի մեջ, որի վրա հավելել աղ, սև պղպեղ, քացախ, մի փոքր ջուր և 15 ր թողնել մարինացվի։ Այդ ընթացքում մանրացնել վարունգը, կանաչին, ապա սոխը ջրքամել և միացնել աղցանին։

Առանձին տարայում կաթին միացնել բուսայուղ և անցկացնել բլենդերով մինչ պինդ զանգված կստացվի, այնուհետև հավելել աղը, սև պղպեղը, չոր սխտորը, մանանեխը և քացախը, շարունակել բլենդել և լցնել աղցանի վրա։ Եթե ցանկանում եք, կարող եք մի փոքր էլ մայոնեզ հավելել։