Ամանորը հրաշալի առիթ է փորձել տարբեր համեղ ուտեստներ և բացահայտել նոր համեր, սակայն մշտապես պետք է հիշել, որ շատ ուտելն այնքնա էլ ողջունելի չէ։

Ամանորին ընդառաջ բերել ենք հավի կրծքամսով պատրաստված երկու՝ մեկը մյուսից հրաշալի աղցաններ։

Առաջարում ենք պատրաստել, զարմացնել, գոհացնել հյուրերին և իհարկե վայելել աղցանի համեղ ու հյութեղ յուրօրինակ համը։

Եվ այսպես, այն պատրաստելու համար նախ հարկավոր կլինի նախապատրաստել հետևյալ բաղադրիչները՝
Աղցան N1
Հավի կրծքամիս — 0,5 կգ
Սխտոր — 1 ատամիկ
Մարինացված սունկ — 400 գ
Եգիպտացորեն — 400 գ
Համեմ, մաղադանոս և սամիթ
Աղ
Թթվասեր կամ մայոնեզ — 200 գ
Աղցան N2
Հավի կրծքամիս — 0,5 կգ
Սխտոր — 1 ատամիկ
Եգիպտացորեն — 400
Գազար — 1 հ․
Ընկույզ — 70 գ
Համեմ, մաղադանոս և սամիթ
Աղ
Թթվասեր կամ մայոնեզ — 200 գ
Եթե նկատեցիք, երկու աղցանների բաղադրիչները միմյանց գրեթե նման են։

Երկուսն էլ պատրաստելու համար ձեզ մի քանի րոպե անհրաժեշտ կինի։

Եվ րոպեներ անց դուք կստանաք երկու անմահական, անչափ նուրբ և հյութեղ աղցաններ, որոնք իրենց թարմությամբ կհիացնեն ձեզ։

Աղցանների պատրաստման մանրամասներին ծանոթացեք վարը կցված տեսանյութում։