Աղցան Եվրոպա․ համեղ, հյութեղ և սեղանի զարդ


Ամանորն այն տոներից է, որ ասես պահանջում է առատ, լի ու համեղ սեղաններ։ Իսկ հայուհիները ոչ մի ջանք չեն խնայում համեղ և գեղեցիկ սեղան ունենալու համար։

Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել մի աղցան, որն իսկապես համեղ է, նորույթ և տոնական սեղանի մի անկյունը հրաշալիորեն կարող է զարդարել։ Աղցանը կոչվում է Եվրոպա։

Եվ այսպես, այս հյութեղ աղցանը  ստանալու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝

Սունկ — 200

Հավի կրծքամիս — 300 գ

Եգիպտացորեն — 200 գ

Կանաչ ոլոռ — 200 գ

Թթու վարունգ — 150 գ․

Ձիթապտուղ առանց կորիզների — 150 գ

Մայոնեզ — 2 ճ․գ․

Աղ, սև պղպեղ

Եթե արդեն հավաքել եք բոլոր բաղադրամասերը, ապա առանց ժամանակ կորցնելու սկսենք աղցանի պատրաստման գործընթացը։ Նախ մանրացրեք բոլոր մթերքները։

Նշենք, որ ոլոռն ու եգիպտացորենը պետք է վերցնել մարինացված տեսքով։ Իսկ պատրաստման ողջ մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ ստորև կցված տեսանյութում։ Պատրաստման բարի ընթացք և բարի ախորժակ ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: