«OMG․․․17 000 դիտում մի օրում»․ Վաչե Ամարյանի նոր երգը հիացրել է շատերին․ բաց մի թողեք


Օրերս Վաչե Ամարյանը նոր երգի պրեմիերա էր ներկայացրել։ Այն կոչվում է «Ջանա»։ Տեսահոլովակն ամբողջությամբ ամառային տաք ու ջերմ դրվագներով են՝ լողափ, զովացուցիչ ըմպելիքներ և բարձր, շատ բարձր ամառային տրամադրություն։

Երգի մեղեդին հեղինակել է Վաչե Ամարյանը, իսկ խոսքերը պատկանում են Նարեկ Ստամբոլցյանին։ Այն նկարահանվել է Ամերիկայում։ Սրված երգիչ Վաչեն հանդես է եկել OFI&Sammy խմբի հետ։ Երգը տրամադրություն բարձրացնող է։

Արտիստներն այն ներկայացրել են երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։ Երգի պրեմիերայից մեկ օր անց այն յութուբյան ալիքում մեծ իրարանցում է առաջացրել։ Մեկ օրում տեսահոլոավակի դիտումների քանակը հատել է 17 000-ը։

Այս մասին Վաչեն հրապարակում է կատարել համացանցային իր հարթակներում և հպարտացել այս կարևորագույն իրադարձությամբ։ Երգիչը գրել է․ «17 000 դիտում մի օրում․․․ OMG»։

Մեկնաբանությունների դաշտը ողողված է երգչի երկրպագուների գովեստի ու հիացական խոսքերով: Որոշ ժամանակ անց տեսահոլովակը յութուբյան ալիքից անհետանում է։ Երգիչն արդեն նոր հրապարակում է կատարել, սակայն դիտումներն անհետացել են։ Իսկ տեսահոլովակը ևս մեկ անգամ կարող եք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: