Արդեն հայտնել էինք, որ Հռիփսիմե Հակոբյանը երեխաների հետ մեկնել է Ամերիկա, որտեղ կնոջն ու երեխաներին դիմավորել է ընտանիքի հայրը՝ սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը։

Այժմ ընտանիքն իր առօրյան հարմարացրել է ամերիկյան առօրյային, նիստուկացին։ Հռիփսիմեն վերսկսկել է իր մարզումները և ակտիվորեն զբաղվում է իր նիհարեցման աշխատանքներով։

Երգչուհին երկու երեխաներից հետո փոքր-ինչ գիրացել էր և այժմ փորձում է վերականգնվել։ Նա երկու որդիների մայրիկ է։ Հռիփսիմեն համացանցային հարթակում ակտիվություն է պահպանում և հետևորդների հետ կիսվում իր օրվա մանրամասներով։

Օրերս էլ երգչուհին ցույց է տվել հատված մարզումներից և մի քանի լուսանկար, որտեղ ներկայացել է առանց դիմահարդարման։ Լուսանկարին կից երգչուհին նշել է, որ լուսանկարում ինքն առանց դիմահարդարման է և որևէ ֆիլտր չի օգտագործել։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Հռիփսիմե Հակոբյանի հրապարակումները և մի քանի այլ լուսանկարներ։