Մեղրով հայտնի տորթը սիրում են գրեթե բոլորը։ Սակայն տնային տնեսուհիները լավ են հասկանում թխման դժվարությունները։

Այդ է պատճառը, որ բերել ենք մեղրով տորթի անչափ համեղ բաղադրատոմս, որը թխվում է թավայում և անչափ դյուրին է պատրաստվում։ Միայն ընտրեք հաստ տակացու ունեցող թավա, որպեսզի շերտերը չայրվեն։

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 2 հ․
Աղ — 1 պտղունց
Կարագ — 130 գ
Մեղր — 100 գ
Սոդա — 0,5 թ․գ․
Ալյուր — 220-250 գ
Կրեմի համար՝
Եփած խտ․ կաթ — 150 գ
Թթվասեր — 200 գ

Խմորի բոլոր բաղադրիչները միախառնել, լավ խառնել ջրային գոլորշու վրա այնքան մինչ կխտանա՝ հուշելով խմորի պատրաստ լինելու մասին։

Միայն ալյուրը հավելեք վերջում՝ քիչ-քիչ և անդադար խառնելով։ Այնուհետև բաժանել փոքր գնդերի, որոնք պետք է գրտնակով բացել յուղաթղթի վրա և տեղափոխել տաք թավայում՝ կարմրացնելով 2 կողմից։

Մինչ շերտերը կհովանան, պատրաստենք կրեմը։ Երկու բաղադրիչները հարեք հարիչով, շերտերը միացրեք միմյանց կրեմով։ Վերջում զարդարեք հալեցված շոկոլադը վրան ծորացնելով։ Իսկ կցված լուսանկարները օգտակար կլինեն։