Կարմիր ոսպով քյուֆթա. յուրահատուկ բաղադրատոմս և աներևակայելի համ


Կարմիր ոսպն օժտված է օգտակար հատկություններով և օրգանիզմի համար անհրաժեշտ սնունդ է համարվում։

Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որը համեղ և յուրահատուկ ուտեստ է։ Օգտագործված չափաբաժինը նախատեսված է 4-6 հոգու համար։

Անհրաժեշտ է՝

Կարմիր ոսպ — 1 բաժ․(200 գ)

Սառը ջուր — 3 բաժ․

Մանր բլղուր — 1 բաժ․

Բուսայուղ — 5 ճ․գ․

Սոխ — 1 մեծ

Տոմատ — 1 ճ․գ․

Պղպեղի մածուկ — 1 ճ․գ․

Աղ, սև և կարմիր պղպեղներ՝ ըստ ճաշակի

Կես կիտրոնի հյութ

Կանաչ սոխ, սամիթ, համեմ և մաղադանոս՝ ըստ ճաշակի

Ոսպը լվանալ, սառը ջրով եփել մինչ լավ կբացվի: Երբ եփված կլինի, կրակից վերցնել, ավելացնել բլղուրը: Փակ կափարիչը դնել մի կողմ՝ 0,5 ժամով:

Սոխառած անել, լցնել տոմատը, համեմունքները և տապակել 2-3 ր․: Սոխառածը ավելացնել ոսպի վրա, ձեռքով տրորել, մինչհամասեռ զանգված կստացվի, ապա լցնել կանաչին:

Ստանալ ոչ մեծ քյուֆթաներ, ձևը ինքներդ որոշեք ՝ կլոր, կոտլետի նման, կամ հենց ներկայացված ձևով: Մատուցել հազարի տերևներով և կիտրոնով:


Понравилась статья? Поделиться с друзьями: