Instagram-ում կանհետանան հետևորդների հավանումներն ու մեկնաբանությունները


Instagram-ը որոշել է հրաժարվել «հետևորդներ»-ի բաժնից, որտեղ կարելի է տեսնել ով ում է «լայքում» և մեկնաբանում։ Նշվում է, որ այդ ֆունկցիան գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է օգտվում, իսկ շատերը մոռացել են կամ չեն էլ իմացել դրա գոյության մասին, չնայած այն ստեղծվել է 2011 թվականին։ Թեև այդ ֆունկցիան ի սկզբանե նախատեսված էր որպես նոր հետաքրքիր էջեր գտնելու գործիք, բայց ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի քիչ էր օգտագործում։

Այսուհետ ավանդական սրտիկի տակ կերևան միայն ձեր էջի հավանումներն ու մեկնաբանությունները։ «Հետևորդներ» բաժինը որոշ օգտատերերի մոտ արդեն անհետացել են, իսկ բոլոր օգտատերերի մոտ կանհետանա մեկ շանաթվա ընթացքում։ Այդ որոշմանն իր հավանությունն է տվել Instagram-ի ղեկավար Վիշալ Շախը։ Նա նշել է, որ շատ օգտատերեր չեն էլ իմացել, որ իրենց գործողությունները երևում են հանրությանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!