«Իչ» քյուֆթա․ յուրօրինակ և անչափ համեղ ուտեստ Արևելյան խոհանոցից, որի պատրաստման համար հաշված րոպեներ են անհրաժեշտ


Բերել ենք մի ուտեստի բաղադրատոմս, որն Արևելյան խոհանոցից է։ Այս՝ հայերիս համար անսովոր ուտեստը չափազանց համեղ է և դուր կգա շատերին։ Կարելի է համադրել փլավային տարատեսակ ուտեստների հետ։ Եվ որպես առավելություն նշենք, որ չափազանց արագ է պատրաստվոմ։

Հարմար է, երբ չնախատեսված, չսպասված հյուրեր են գալիս և հարկ է լինում արագորեն գեղեցիկ, համեղ սեղան պատրաստել։ Եվ այսպես, ուտեստը կոչվում է «Իչ» քյուֆթա։

Անհրաժեշտ է՝

Բլղուր՝ մանր տեսակի

Սոխ, սխտոր աղացած

Կծու պղպեղի մածուկ

Տոմատ

Կիտրոնի քամած հյութ

Աղ

Ձիթայուղ

Մաղադանոս։

Բլղուրի վրա ավելացնել եռացրած ջուր և թողնել այնքան ժամանակ, մինչ լավ կփափկի։ Անհրաժեշտ է, որպեսզի բլղուրի փափկությունը սովորականից մի փոքր շատ լինի։

Ապա վրան ավելացնել մնացած բաղադրամասերը, լավ խառնել և ձևավորել։ Կարելի է ճաշակել սալաթի տերևներով կամ լավաշով, լոլիկով և սոխով․ անմահական է։

Բաղադրիչներն ընտրեք ձեզ անհրաժեշտ քանակով։ Այս ուտեստը, հավատացեք, կզարդարի ձեր սեղանը, իսկ համը՝ կգերի շատերին։


Понравилась статья? Поделиться с друзьями: