Ինչպես հայտնի է երեկ 1-ին անգամ իրականացավ ուղիղ թռիչք Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Այս մասին խոսեցին, գրեցին, քննարկեցին և քննադատեցին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։

Այս պատմական իրադարձությանն անդրադարձավ նաև բրիտանական հայտնի թերթը՝ BBC-ին։ Թերթի ռուսական ծառայությունը թռիչքը պատմական է անվանել և նշել՝ երկու տարի անց այն վերաբացվեց և Երևանից օդանավը մեկնեց ուղիղ Ստամբուլ։

Օդանավում կային 65 ուղևորներ։ Այն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, ժամը՝ 18։00-ին։ Հենց այդ օրն օդանավակայնում կազմակերպվել է ցուցահանդես, որի շրջանակներում ցուցադրվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները։

Նշվում է, որ Երևան-Ստամբուլ թռիչքները կիրականանան շաբաթական 2 անգամ։ Գարնանը դրանց թիվը կավելանա։

Տոմսերի արժեքները սկսվում են երեսունիննը եվրոյից։ Այս թռիչքը ևս մեկ քայլ է ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Առաջիկայում կարող է ուղիղ չվերթներ լինեն նաև դեպի Վան։