Արամ Ասատրյանն այն երգիչներից էր, ով ասես ժողովրդի միջից դուրս եկած և ժողովրդի սրտից երգող արտիստ լիներ։

Այսօր նա չկա, ֆիզիկապես բացակայում է, սակայն նրա ստեղծագործությունները շարունակում են ապրեցմել նրան։

Նրա երգերը լսում են, վայելում, ուրախանում և պարում այդ երգերի ներքո։

Արամ Ասատրյանը կյանքից հեռացավ 2006 թվականի հենց այս օրը՝ նոյեմբերի յոթին։ Արամ Ասատրյանը կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում։

Նա հիսուներեք տարեկան էր։ Մահվան պատճառըը սրտի կաթվածն էր։ Երգչի անժամանակ մահը ցնցեց ու խոր վշտի մեջ ընկղմեց նրա ընտանիքին և երկրպագուներին։ Նա ծնվել է Էջմիածնում։

Ելույթներով հանդես է եկել ասիական, եվրոպական երկրներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Հեղինակել է ավելի քան 500 երգեր, որոնք սիրվել և բարձր են գնահատվել հանդիսատեսի կողմից։

2013 թ․ Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակները և պատվոգրերը, ինչպես նաև նրան պատկանած շատ իրեր։