Արհավիրքներն ասես դադար չունեն և շարունակում են հետևել Հայաստանին։ Թշնամին չի լռում և չի խաղաղվում։ Հակառակորդը մշտապես մարտահրավերներ է նետել և պահպանում է նույն ձեռագիրը։ Փորձում հրահրել՝ խանգարելով անդորրը։

Նման արկածախնդրությունը անդառնալի հետևանքներ է ունենում։ Այսօր՝ մարտի յոթին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու հերթական սադրանքն է գրանցվել։

Երասխում անհանգիստ է եղել։ Կրակոցներ են հնչել․ հակառակորդը կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ, նշանառել են սահմանի արևմտյան հատվածը։ Կրակահերթերը գրանցվել են 12։40-ի սահմանում։ Հրաձգության արդյունքում 2 զինծառայող են վիրավորվել։

Տղաներին տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին զինծառայողներից մեկը, ցավոք սրտի, մահացել է։ Մյուս զինվորը վիրավոր է։ Մահացած տղան Հրաչ Արամի Մանասարյանն է։ Նա պայմանագրային զինծառայող էր։ Վիրավոր զինվորը գտնվում է հոսպիտալում և ստանում համապատասխան բուժօգնություն և կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Պաշտպանության նախաարությունը զոհված զինծառայողի հարազատներին խոր ցավակցություն է հայտնել՝ կիսելով նրանց վիշտը։ Մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։