100 տարի առաջ այս օրը ծնվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ մանրամասներ մեծ հայի կյանքից


Այսօր աշխարհահռչակ շանսոնյե՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։

100 տարի առաջ  այս օրը ծնվեց Շահնուրը 1915 թվականի իրադարձություններից Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքում։ Ծնողները նույնպես արտիստներ էին։

Մայրը՝ Քնարը, դերասանուհի էր, իսկ հայրը՝ Միքայելը,  երգիչ։  Դաշնակահար Պիեր Ռոշի հետ հանդիպումն ու նրանց միջև ընկերությունը նպաստում է, որ Շառլը ընտրի երգարվեստի ճանապարհը։

Ազնավուրը բազմիցս է նշել, թե ինչքան դժվարությունների է հանդիպել դեպի փառք տանող ճանապարհին։ Նրա առաջին բեմելը կարող էր մեծ հիասթափությունների ու բեմին հրաժեշտ տալու լուրջ պատճառ դառնալ։

Բեմ դուրս գալուն պես նրան հարվածել են լոլիկներով, ձվերով, սակայն Ազնավուրն ամուր է եղել, քան երբևէ։

Իր ողջ տեղծագործական կյանքի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1200-ից ավելի երգեր՝ տարբեր լեզուներով։ Բացի երաժտական գործունեությունից, մեծ հայը ծավալել է հայանպաստ ահռելի մեծ գործունեություն։ Նա մշտապես եղել իր ազգի կողքին։ Յուրաքանչյուր ծանր իրավիճակում եղել հայի հետ։

Նա իրեն համարում էր կիսով չափ հայ և կիսով չափ ֆրասնիացի։ Շառլն ամուսնացած է եղել երեք անգամ։ Այդ ամուսնությունների արդյունքում Ազնավուրն ունի հինգ երեխա։


Понравилась статья? Поделиться с друзьями: