Անմահացած հերոսների կանայք շարունակում են ապրել այս դաժամ կյանքում՝ սրտում պահելով նրանց ներկայությունը։ Անսահման կարոտը սրտում բույն դրած՝ անմահ հերոս Մենուայի կինը հերթական հուզիչ գրառումն է կատարել համացանցային հարթակում։

Նա հրապարակումը կատարել է իր և ամուսնու ամուսնության իններորդ տարվա կապակցությամբ, որից երկուսը առանց նրա։ Թամարան գրել է․ «9 տարի, Մեն… որոնցից երկուսը մենակ, առանց քեզ…կիսատ և անզոր… Մենք ունեինք ամենակարևորը, ամենալավ ընկերներն էինք դարձել իրար համար…

Ամենադժվար և բարդ պահերն էլ ժպիտով եմ հիշում, յուրաքանչյուր տարաձայնություն ժպիտով եմ հիշում, Մեն։ Ուրեմն ճիշտ հիմք ենք դրել…7 տարիների ընթացքում էնքան կյանք ենք ապրել, որ պատմում եմ և պատմում… դեռ էլի լիքը ասելիք ունեմ… Էնքան տխուր ա առանց քեզ, էնքան մենակ եմ ինձ զգում ու էնքան անզոր… Մեր ապրեցնող ձագուկները և դու ինձ ապրելու գերբնական ուժ եք տալիս։

Էնքան նման են քեզ, մեզ… իրենց մեջ քեզ և մեզ եմ տեսնում, շատ ենք կարոտում քեզ, շաաատ շատ, որ գալիս ենք քեզ մոտ, չեն ուզում տուն գնանք, ասում են՝ մի քիչ էլ մնանք պապայի մոտ… Ուրախ եմ, որ ունեմ քեզ, որ հենց դու ես իրանց պապան, որ էդ մի քանի տարիների ընթացքում իրենց էնքան շատ սեր ես տվել, որ քեզ հետ անցկացրած ամեն մի մանրուք հիշում են… Կարոտում ենք շատ…

Հ.Գ Ոնց որ դու էիր ասում՝ քո ամենալավ ընկեր»։ Անմահացած հերոսների մայրերը, կանայք, երեխաները, քույրերը եթե հերոս չեն, ապա էլ ինչպես նրանց կոչել․․․