Սիրուշոն վերջերս հայտնեց իր երրորդ հղիության վերաբերյալ լուրը և այդ օրից ի վեր չեն դադարում շնորհավորանքներն ու երգչուհուն ուղղված ջերմ մաղթանքները։

Եվ, իսկապես, հանրությունն անչափ բուռն արձագանքեց լուրին և անչափ ուրախացավ երգչուհու ընտանիքի համար և կիսեց նրանց երջանկությունը։

Այս անգամ երգչուհին հանրայանացրել է այն նամակները և մեկնաբանությունները, որտեղ երևում է, թե ինչպես է Սիրուշոյի հղիությունը շատերին մոտիվացրել։

Օգտատերերը գրում են, որ առաջիկայում պլանավորում են հղիություն, քանի որ երգչուհին այնքան գեղեցիկ է ամեն բան անում և ցույց տալիս և ցանկացել են, որ Սիրուշոն միշտ մնա իրենց կյանքում և մոտիվացնի, ինչպես նաև դրական էմոցիաներ պարգևի։ Մեկ այլ օգտատեր գրել է, որ անգամ հղիությունն է կարծես ուրիշ երգչուհու մոտ։

Իսկ ի պատասխան այդ նամակներին՝ Սիրուշոն հանրայնացրել է դրանք և կից գրել, որ ամիսներ անց կսպասի նրանցից լավ լուրերի։ Նա մասնավորապես գրել է․ «9 ամիս հետո սպասում եմ բոլորիդ»: