73-ամյա Շերը զարմացրել է բոլորին իր արտաքին տեսքով


Հայազգի 73-ամյա երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, հիացրել է «Ամերիկան տաղանդներ է փնտրում» շոուի հանդիսատեսին։ 73-ամյա երգչուհին կատարել է հայտնի АВВА խմբի երգը՝ հերթական անգամ ցուցադրելով իր գեղեցկությունն ու երիտասարդությունը։

Երևի յուրաքանչյուր կին երազում է այդ տարիքում նման տեսք ունենալ։ Լեգենդար Շերն արտաքնապես չի փոխվում արդեն մի քանի տասնամյակ։ Բնական է, որ իր գեղեցկության վրա աշխատել են պրոֆեսիոնալները։

Շերը հիանալի կազմվածք ունի՝ երկար ոտքեր, բարակ մեջք և տափակ որովայն։ Բացի այդ երգչուհին կտրուկ փոխել է սանրվածքը։ Նա այսուհետ սևահեր չէ, այլ շիկահեր։ Շոուի եզրափակչին ելույթ ունենալու համար Շերն ընտրել էր մարմինն ընդգծող յասամանագույն «դիսկո» ոճի բեմական հագուստ։

Շերը կատարել է 1974 թվականի АВВА խմբի «Waterloo» հիթը՝ ուրախացնելով իր երկրպագուներին յուրահատուկ ձայնով և անսպառ էներգիայով։ Համացանցում երկրպագուները գրում էին, որ Շերը հիանալի տեսք ունի և արժանի է մեծարանքի։

Երգչուհին, իր հերթին, շատ անգամ ասել է, որ նման տեսք ունենալու համար շատ ուժ ու եռանդ է ծախսում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!