«6 տարի առաջ երևի զգում էի, որ հիմնականում հեռախոսով ենք շփվելու, իմ անինստագրամ ամուսին»․ Արևիկ Ուդումյանը հարսի զգեստով լուսանկար է հրապարակել


Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը համացանցային իր հարթակում հարսանեկան զգեստով լուսանկար է հանրայնացրել և կից գրառում կատարել, որտեղ ներկայացրել է իր ամուսնուն։

Հրապարակումը Արևիկը կատարել է ամուսնության վեցերորդ տարրելիցի կապակցությամբ։ Գրառման մեջ ընդգծել է, որ ենթագիտակցորեն զգացել է, որ ավելի շատ հեռախոսով են շփվելու։

Եվ այդ վեց տարիները ասես 60 տարիներ լինեին։ Հաղորդավարուհին մասնավորապես գրել է․ «6 տարի առաջ երևի ենթագիտակցորեն զգում էի, որ հիմնականում հեռախոսով ենք շփվելու։ 6 տարի 60 տարվա երկարությամբ ու խտությամբ:

Երջանկություն է քայլելը, պայքարելը, վազելը, հավատալը, ստեղծելը քեզ հետ, իմ անինստագրամ արդարամիտ, ուժեղ, հպարտանալու անվերջ առիթ, բարի, ազնիվ ամուսին ( ոնց էլ չլինի ընկերներդ ինստագրամ ունեն)»։ Հիշեցնենք, որ զույգը համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխաներ՝ տղա և աղջիկ։

Դուստրը լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ։ Հաղորդավարուհին հաճախ է երեխաների հետ համատեղ լուսանկարներ հանրայնացնում և պատմում նրանց մասին ու կիսվում մայրական  գեղեցիկ զգացմունքներով։


Понравилась статья? Поделиться с друзьями: