Շատերն են պնդում, որ կյանքը փիլիսոփայություն է։ Եվ այն ճիշտ ապրելու և մարտահրավերները հեշտորեն հաղթահարելու համար կյանքին հենց փիլիսոփայորեն պետք է մոտենալ։

Իսկ կյանքի փիլիսոփայությունն այն է, ինչին անձը հավատում է ու ցանկանում է հավատալ։ Կյանքն, այո՛, դժվարին է, սակայն այն հենց իր բոլոր դժվարություններով էլ հետաքրքրիր ու քաղցր է։ Մարդու ամեն օրը հարցերի տեղատարափ է։

Օրն ավարտում ենք և գիշերն այն վերլուծելիս՝ ծով հարցերի առաջ ենք կանգնում և շատ հաճախ էլ այդ հարցերին պատասխաններ գտնելու պահին էլ ընկալում ենք կյանքի փիլկիսոփայությունը։ Եվ հենց այդ հարցերի պատասխաններն էլ մեզ կանգնեցնում են ճիշտ ուղու վրա։

Առանձնացրել ենք վեց հարցեր, որոնք ինքնին օգնում են, հեշտացնում կյանքը և օգնում, որպեսզի անդադար չբողոքել կյանքից, այլ ապրել, արարել ու վայելել կյանքը։

Այդ հարցերն են՝ «ինչի՞վնասեմ», «իսկ ինչո՞ւ ռիսկ չանեմ», «ինչի՞ բաց չթողնեմ», «ինչի՞ չհավատամ», «ինչի՞ նեղացնեմ», «ինչի՞ մնամ»։