5 «շնորհակալություն», որոնք դուք պետք է ասեք ձեր կյանքում


Շնորհակալության զգացումով լի մարդը ավելիին կակունենա կյանքում։ Ասում են՝ շնորհակալ եղիր ունեցածիդ համար, և Աստված ավելիին կարժանացնի։ Եղեք ի սրտե շնորհակալ, այլ ոչ միայն՝ խոսքով։ Սական կյանքում կան 5 բաներ, որոնց համար շնորհակալ լինելն անհրաժեշտ է։

Այս մասին նշում է Մերի Օլիվերը, ով հայտնի բանաստեղծուհի է։ Նա պնդում է՝ պետք է շնորհակալ լինել նախ բնությանը, քանի որ հենց նրա հետ միաձուլումն է բերում հոգու ներքին խաղաղության և ներդաշնակության, այնուհետև շնորհակալ եղիր մտերիմներին․ մայրիկին, ընկերոջը, ուսուցչին և այլն։

Շնորհակալություն ուղղակի որ նրանք կան և քո կյանքում են։ Ապա շնորհակալություն մարդկանց, ովքեր նեղացրել են։ Այդպես հնարավորրություն կունենաք ցույց տալ որքան ուժեղ եք նրանցից և հակամարտությունն անավարտ վերջաբան կունենա։

Շնորհակալ եղեք նաև ձեր մարմնին ու մտքին և կարևորեք նրա կենսունակությունը և վերջում որքան էլ զավեշտալի հնչի, բայց Մերի Օլիվերը շարունակում է և նշում՝ շնորհակալ լինել ատամի խոզանակին։

Մարդիկ՝ սովորությունների արարածներ են և ասել «շնորհակալություն» ատամի խոզանակին, կարող է միայն այն անձը, ով իրոք սիրում է կյանքը և այն ամենը ինչ կատարվում է իր շուրջը:


Понравилась статья? Поделиться с друзьями: