Մարդ անհատը սեփական անձի հետ առանձին մնալուց, սեփական ես-ի հետ զրուցելուց երբեմն խուսափում է և շարունակում է ապրել ինքնահոսի պես, սակայն այնքան կարևոր է երբմեն-երբեմն ժամանակ գտնել և առանձնանալ ինքդ քեզ հետ, հաստատ խոսելիք շատ կլինի։

Եվ հաստատ անելիքներ, շտկումներ կգտնվեն, որոնք ի շահ բոլորի կլինեն։

Այս հարցի վերաբերյալ մտորումներ և փորձարկումներ են անցկացրել նաև մասնագետները և արդյունքում հասել են մի այնպիսի եզրահանգման, ըստ որի՝ պարզաբանվել է, որ կան հարցեր, որոնք ամենաշատն են մարդիկ տալիս իրենց, երբ մենակ են։ Դրանց թիվը 5-ն է։ Այդ հարցերից մարդիկ վախենում են։

Ստորև ներկայացնում ենք այդ հարցերը և առաջարկում մտորել դրանց շուրջ և մեկնաբանություններում կիսվել կարծիքներով և սեփական վերլուծություններով՝ արդյոք դա այդպես է, թե՞՝ ոչ։ Եվ այսպես՝ 1. ինչո՞ւ եմ տրվում թուլություններիս, 2. ինչո՞ւ են պլաններս ձախողվում,

3. ի՞նչ եմ ես սպասում իմ կյանքից, 4. կյանքս հեշտացնելու համար ի՞նչ գործողություններ եմ այսօր կատարել, 5. ինձ դո՞ւր գալիս եմ: