«44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր Հերոսները Միլայիս նվերներ էին բերել»․ Սիլվա Հակոբյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել


Սիլվա Հակոբյանը ընտանիքի հետ տոներն անցկացրել է Ռուսաստանում։ Երգչուհին հանգիստը և աշխատանքը համատեղել է։ Նա մի շարք միջոցառումներին ելույթներով է հանդես եկել և ուրախացրել ռուսաստանաբնակ հայությանը։

Գաղտնիք չէ, որ Սիլվա Հակոբյանին առանձնահատուկ ջերմությամբ են ընդունում։ Երգչուհին պարբերաբար կադրեր էր հանրայնացնում այդ միջոցառումներից։

Այդ օրերին այնտեղ են գտնվել պատերազմին մասնակցած մի քանի հերոս տղաներ, ովքեր մեկնել էին ՌԴ բուժման նպատակով։ Միջոցառումներից մեկի ժամանակ նրանք ծանոթացել են Միլայի հետ և ընկերական ջերմ հարաբերություններ հաստատել։

Խնջույքի հաջորդ օրը տղաները  եկել են հյուրանոց և նվերներ հանձնել Միլային։ Այս մասին երգչուհին տեսանյութ է հրապարակել և ցույց տվել այդ ջերմ պահը։

Սիլվան նաև պատմել է, որ Միլայի և հերոս տղաների հետ շփումն առաջին անգամ չէ և դստերը դուր է գալիս նրանց հետ շփվել, քանի որ առանձնահատուկ ջերմություն է ճառագում տղաներից։ Իսկ տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: