44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները ծնողներ են դարձել․ մանրամասներ


Աշխարհում տիրող այս մեծ աղմուկի մեջ լույսի շող ենք բերել։ Ուրախալի լուր և ուրախանալու լավ առիթ։ Գևորգ և Գոհար Դավթյանները կրին կարող են ապրել և այդ ապրելու համար ունեն նպատակ։ Արցախյան վերջին պատերազմում 60 տարեկան ծնողները կորցրել են իրենց միակ զավակին։

Այսօր նրանք կրկին ծնողներ դարձան։ Նրանք դա արել են փոխնակ մոր օգնությամբ։ Փոքրիկը կրում է հերոս եղբոր անունը՝ Գարիկ։ Հայրը այլ անուն է ցանկացել տալ, բայց տեղի է տվել կնոջ պնդումներին, խնդրանքներին։

Մայրը ցանկացել է, որ Գարիկը վերադառնա ու կրկին տանը լինի, վերադարձնի իրենց տան լույսը։ Ծնողներն անչափ հուզված են։ Հայրը նշում է, որ ամեն բան անելու է, որպեսզի փոքրիկն անհոգ մանկություն ունենա։

Երջանիկ ծնողները նշում են, որ փոքրիկ Գարիկը իրենց ընտանիքի հավատն ու հույսն է։ Որդեկորույս մայրը պատմում է, որ 1,5 տարի է քունը կորցրել է, այժմ էլ պատրաստ է անքուն գիշերներ ունենալ փոքրիկ Գարիկի մահճակալի մոտ, մինչ կմեծանա և կրկին մայրիկ կկանչի ու կրկին Գարիկի նման։

Տիկին Գոհարը նշում է, որ փոքրիկ Գարիկը անչափ նման է հերոս եղբորը։ Փոքրիկին անհոգ և խաղաղ մանկություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: