Արցախյան պատերազմում վիրավորում ստացած տղաները տևական ժամանակ բուժման ընթացքի մեջ էին։ Նրանք ամեն կերպ փորձում էին վերադառնալ կյանք և ներգրավվել առօրյայում։

Նրանց յուրաքանչյուրի ձեռք բերած հաջողություններով անկեղծորեն ուրախանում և այն կիսում է նրանց հետ հանրությունը։ Հերթական բարի լուրով ենք ցանկանում կիսվել․ քառասունչորսօրյա պատերազմի մասնակից և ծանր վիրավորում ստացած Արմենը, ով կորցրել է թևը, այսօր իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է վայելում։

Նա ամուսանցել է։ Նյութին կցված տեսանյութում կարելի է տեսնել մի փոքրիկ հատված հարսանյաց արարողությունից։ Դա հենց այն դրվագն է, երբ փեսան իր հարազատների հետ գնացել է հարսնացուի ետևից։ Նրանք, համաձայն հայկական ավանդույթի, հարսի բակում պարում են։

Կարելի է նկատել, որ փեսան ծաղկեփունջը ձեռքին անչափ ուրախ սպասում է ապագա կնոջ հետ հանդիպմանը։ Ուրախ ու երջանիկ են նաև Արմենի բոլոր հարազատներն ու ընկերները։

Ջերմորեն շնորհավորում ենք նորապսակներին և ցանկանում անավարտ սեր և կյանքի ուրախ ու անհոգ օրեր։ Տեսանյութը՝ կից։