Սյունիքում իրավիճակը մնում է լարված։ Հանրության ժրջանում անհանգստությունը մեծանում է։ ՀԱյաստանը դեռ չհաղթահարած վերջին պատերազմը, նոր սպառնալիքի առջև է կանգնած։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը նշել է,հակառակորդ երկիրը շարունակում են մնալ Սյունիքում և իրավիճակը պայթունավտանգ է։

Երեկոյան հաղորդվեց, որ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Էդմոն Մարուքյանը՝ որպես պաշտոնական, հավաստի տեղեկատվություն հաղորդող, առաջիններից էր, որ այդ մասին հայտնեց ֆեյսբուքյան օգտահաշվում գրառման տեսքով։

Նշել էր, որ ճիշտ որոշում է և ճիշտ ժամանակին՝ չնայած այն բանին, որ թե՛ քաղաքական մի շարք գործիչներ, թե՛ հասարակական գործիչներ կարծիք են հայտնել ուշացած որոշման մասին։ Այս մասին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է, որ զավեշտալի քայլեր են կատարվում։

1-ին անգամ է ՀԱՊԿ-ից պահանջվում օգնություն՝ մասնավորապես ռազմական միջամտություն այնպիսի անձից, ով «4-5 տարի առաջ ղժղժ ձայնի ողջ տեմբրով պահանջում էր, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։ Իրավաբանը վերոնշյալը զավեշտ է համարում։

Մի շարք օգտատերեր կարծիքներ են հայտնել , որ Հայաստանը դիմելով ՀԱՊԿ-ին՝ վերջինիս փաստի առաջ է կանգնեցրել։ Եվ, իրավամբ, պատգամավորական տարիներին Փաշինյանը չէր ողջունում ՀԱՊԿ-ին միանալու գաղափարը։