4 տարվա համատեղ պայքարի ընթացքում առաջին նկարը… Անահիտ Մուտաֆյանը Ռոբերտ Քոչարյանի հետ համանտեղ լուսանկար է հրապարակել


Անահիտ Մուտաֆյանը դերասանուհու իր աշխատանքից զատ նաև ակտիվ քաղաքական պայքարի մեջ է։ Նա համացանցային տիրույթոմ մեծ ակտիվությոն ունի, իսկ վերջին տարիներին նրա հրապարակումները հիմնականում քաղաքական բնույթ ունեն։

Գաղտնիք չէ, որ դերասանուհին  սատարում է Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական հայացքներն ընդունում որպես միակ ճշմարտություն և Հայասատանի համար իրական  ելք ու փրկություն։

Եվ ինչպես Անահիտն է ասում՝ արդեն չորս տարի է ինչ քաղաքական պայքարի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ։ Ինչպես գիտեք՝ երեկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դուրս էին եկել փողոց՝ հերթական քաղաքական պայքարի։ Հավաքին ներկա է գտնվել նաև Ռոբերտ Քոչարյանը։

Այդ ընթացքում քաղաքական իր առաջնորդի հետ լուսանկարվել է նաև դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը և մեծ ուրախությամբ այն ներկայացրել ֆեյսբուքյան հարթակում։

Լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Հանուն Արցախի, Հանուն Հայաստանի… 4 տարվա համատեղ պայքարի ընթացքում առաջին նկարը…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: