4 մարդ, որ կարողացել են ողջ մնալ մահապատժի ենթարկվելուց հետո․ ահա, թե ինչպես է դա նրանց հաջողվել


Պատիժներից ամենասարսափելին մահապատիժն է։ Հին դարերում այն ամենատարածվածն է եղել։ Ժամանակի հետ և աշխարհի զարգացմանը զուգընթաց այս պատժաձևը սկսեց դանդաղորեն նահանջել։ Մարդը բարձրագույն արժեք է և նրա իրավունքները պետք է պաշտպանվեն ինչ էլ որ լինի։

Մահապատիժը ժամանակին խլել է մարդկանց կյանքեր, որոնք հետագայում՝ մահից հետո, պարզվել է անմեղ են եղել։ Տեղի է ունեցել նաև ճիշտ հակառակը․ մեղավորները կարողացել են  փրկվել։ Չորս մարդու այս աշխարհում հաջողվել է խուսափել մահապատժից, իսկ թե ովքեր են եղել այդ մարդիկ և ինչպես է անհնարինը հնարավոր դարձել նրանց դեպքում, կարդացեք ստորև։ Վինսելաո Միգելը մեքսիկացի հեղափոխական էր, ով գնդակահարության էր դատապարտված։

Մի քանի կրակոցը անգամ նրան չսպանեց։ Ճիշտ է, նա ողջ կյանքում մնաց կիսատ դեմքով, սակայն այդպես ապրեց մինչև խոր ծերություն։ Վիլլի Ֆրենսիսին դատապարտեցին մահվան 16 տարեկանում։ Այդպես էր ցանկացել խանութի տերը, ում մոտ աշխատում  էր տղան։

Նրան նստեցրել էին էլեկտրական աթոռի վրա։ Միացնելուն պես տղան բղավեց, որ ինքը չի մեռնում, այլ վառվում է։ Ապա պարզվեց աթոռը փչացել  է։ Տղամարդ Ֆրենկսը մարդասպան էր և նա դատապարտվեց մահվան։ Նրան պետք է կախեին և այդ պարանը անձրևից թրջվել էր ու փափկել։ Ֆրենկսը բարկացավ, քաշքշեց այն և պոկեց , ապա սկսեց զայրանալ ու բարկանալ կախողների վրա, որ ամեն բան այդքան վատ են կազմակերպել։

Շիմոն Սրեբրնիկը հրեա էր, ով 15 տարեկան հասակում տեսել էր, թե ինչպես են իր հարազատներին ոչնչացնում և որպեսզի ազատվեին ականատեսներից, բոլորին մահապատժի ենթարկեցին։ Տղան ողջ մնաց, քանի որ գնդակը անցել էր բերանով և ոչ թե հարվածել գլխին։


Понравилась статья? Поделиться с друзьями: