4 կիլոգրամ հսկա. Սիրուշոն բացառիկ լուսանկար է հրապարակել ծննդատնից


Սիրուշոն այն արտիստներից է, ով մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Երգչուհուն սիրում ու գնահատում են ոչ միայն հայրենիքում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Երգչուհին երբեմն դրվագներ էր հանրայնացնում և ցույց տալիս իր հարաբերությունները արտասահմանցի երկրպագուների հետ։

Ամիսներ շարունակ երգչուոհւ երկրպագուները նրա հետ միասին մեծ անհամբերությամբ սպասում են նրա երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։ Այս ընթացքում տարատեսակ խոսակցություններ և քննարկումներ են ծավալվում այն մասին, որ Սիրուշոն երեխան կունենա փոխնակ մոր միջոցով։

Երգչուհին նախընտրեց չլռել և ի պատասխան տեսանյութով ցույց տվեց մերկ որովայնը։  Երգչուհին հղիության  ողջ ընթացքում չափազանց ակտիվ կյանքով է ապրել։ Նա աշխատում էր և անգամ ֆուտբոլ խաղում տղաների հետ։

Այսօր երգչուհին հերթական հետազոտության է այցելել և պարզվել է, որ երեխան կշռում է 4 կիլոգրամ 100 գրամ։ Առաջիկա օրերին «‎փոքրիկ հսկան» լույս աշխարհ կգա և կերջանկացնի ընտանիքին։‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями: