3850 դոլար. ավստրիական ընկերությունը կույրերի համար կոշիկներ է ստեղծել․ լուսանկարներ


Գիտությունը զարգանում է և զարգացմանը զուգահեռ կենցաղը հեշտանում է։ Մասնագետները փորձում են ստեղծել այնպիսի առարկաներ, որոնց կիրառումը կենցաղում ոչ միայն կհեշտացնի կյանքը, այլ նաև հաճելի կդարձնի աշխատելն ու ապրելը։

Կյանքն առավել բարդ է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տեսողական և լսողական խանգարումներ ունեցող մարդկանց համար կյանքն առավել անվտանգ և հարմարվետ դարձնելու նպատակով մասնագետների մի խումբ կարողացել է ստեղծել այնպիսի կոշիկներ, որոնք մաքսիմալ հարմարավետ ու անվտանգ կդարձնեն հաշմանդամների կյանքը։

Մասնագետների խումբն աշխատում է Ավստրիական Tec-Innovation ընկերությունում։ Կոշիկները մինչև չորս մետր թույլ են տալիս իմանալ խոչընդոտների մասին։ Այն աշխատում է սմարթֆոնի հետ։

Միացված է հեռախոսին blutoot-ով։ Այն եկել է փոխարինելու ձեռնափայտին, որոնցից աշխարհում միլիարդավոր մարդիկ են օգտվում։ Մասնագետներն աշխատում են կատարելագործել կոշիկները։

Դրանք կունենան նաև տեսախցիկ և բանականություն։ Այն կհուշի խոչընդոտը պատ է, ցանկապատ, թե այլ բան։ Կոշիկների արժեքը ընկերության պաշտոնական կայքում ներկայացված է 3850 դոլար արժեքով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!