«301-ին ընտրեցինք Քրիստոսին, 2021-ին՝ Հուդային»․ Արմեն Աշոտյան


Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը հայտնի է իր չափազանց սուր գրառումներով։ Նա քաղաքական գրեթե բոլոր իրողությունների վերրաբերյալ  ֆեյսբուքյան իր օգտահաշվում ներկայացնում է վերլուծություն, որը նախորդից առավել սուր բնույթ է ունենում։

Այս փուլում Արմեն Աշոտյանի գրառումները ընտրությունների ընթացքի և առավել շատ արդյունքների վերաբերյալ են։ Նրանց թիմը չի ընդունում այս արդյունքները և դրա մասին մի քանի անգամ արդեն իրենց թիմի կողմից հայտարարություններ եղել են։

Այս անգամ Աշոտյանը գրել է, որ եթե 301 թվականին հայ ազգը ընդունեց քրիստոնեությունը, ապա հիմա հայ ժողովուրդն ընդունեց դավաճանությունը և ընտրեց Հուդային։

Այս գրառմամբ նա ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է հայ ազգին և հայկական հողերը ուղղակիորեն հանձնել  հակառակորդին։ Եվ այս մասին նա ավելի վաղ հենց այդպես էլ որակել է պատերազմի արդյունքները։

Արմեն Աշոտյանը  գրել է․ «301 թվական — Հայաստանը դարձավ քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն: 2021 թվական — Հայաստանը դարձավ դավաճանությունն առաջինը վավերացրած պետություն: 301-ին ընտրեցինք Քրիստոսին: 2021-ին՝ Հուդային»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!