30 տոննայից ավելի կշռող բեռնատարերը վնասում են ասֆալտը․ Փաշինյան


Հայաստանում ակտիվորեն վերանորոգվում են ճանապարներ,որը ներկայիս կառավարության համար ամենառաջնային լուծում պահանջող խնդիրներից է,որովհետև ճանապարհներից և դրանց որակից կախված են ոչ միայն տուրիստական,այլ նաև բեռնափոխադրումային ծրագրեր

Մշտապես եղել է վատ ճանապարհներ կառուցելու խնդիրը,երբ նոր վերանորոգված ճանապարհը մեկ ամիս անց հայտնվում է ելքային դիրքում ։ Ճանապարհների ժամանակից շուտ վնասման պատճառը երբեմն կախված չի լինում ասֆալտի որակից կամ կառուցման որակից,երբեմն ուղիղ համեմատական է բեռի քանակից,որովհետև ծանրությունը կարող է ճաքերի պատճառ դառնալ։

Փաշինյանը,այսօրվա նիստի ժամանակ խոսեց այդ մասին, և նշեց,որ պետք է ստուգվեն բոլոր բեռափոխադրող մեքենաները,որպեսզի չլինեն շատ ծանր ու չվնասեն ասֆալտը։

Ամռանը,երբ ասֆալտը շոգից տաքանում է և դառնում է ավելի փխրուն,վտանգ է առաջանում,որ այն կվնասվի,ինչպես նաև հաճախ խախտվում են բեռի քանակին վերաբերող օրենքներ, և ստացվում է գեր ծանր բեռնատարը,անթույլատրելի քանակով բեռնված երթևեկում է՝վնասելով ասֆալտը։ 30 տոննայից ավել կշռող բեռնատարերը պետք է բեռնաթափվեն։ Հարցը քննարկվել է նաև ռուսական կողմի հետ, քանի որ նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!