Օլգա Այվազյանը մասնագիտական դադարի մեջ է, նրան երկրպագուները չեն տեսնում միջոցառումներին և տարատեսակ համերգային ծրագրերին։

Երգչուհին բնակվում է Ամերիկայում և ապրում ընտանեկան կյանքով։ Նրան հանդիսատեսը հիշում է դեռ 90-ականներից։ Այժմ Օլգան երկու երեխաների մայր է և վայելում է մայրությունն ու ընտանեկան ջերմ մթնոլորտը։ Նա այսօր էլ երկրպագուների պակաս չունի։

Երգչուհին, ճիշտ է, աշխատանքային պասիվ շրջանում է գտնվում, սակայն փոխարենը բավականաչափ ակտիվ է ինսթագրամյան հարթակում։ Նա հանրայնացնում է ընտանեկան ջերմ լուսանկարներ և պահպանում շփումները երկրպագուների հետ։

Այս անգամ Օլգա Այվազյանը անչափ հուզիչ գրառմամբ է հանդես եկել։ Նա ինսթագրամյան պատմություններ հատվածում հանրայնացրել է հանգուցյալ մայրիկի լուսանկարը և այն մակագրել հուզիչ գրառմամբ։

Երգչուհին լուսանկարին կից գրել է․ «3 տարի առանց քեզ, մա՛մ, իմ կարոտ»։ Երգչուհու մայրը կյանքից հեռացել է տարիներ առաջ ծանր հիվանդության հետևանքով։