Զարուհի Բաբայանին սիրում և նրա արվեստը բարձր են գնահատում շատ երկրպագուներ։ Երգչուհին հանրությանը իր երգերով հիացնում է դեռ 90-ականներց սկսած։

Նա այսօր էլ հանրությանը ներկայանում է անչափ երիտասարդ տեսքով և ոգով։ Զարուհին քայլում է ժամանակին համահունչ և շարունակում հիացնել երկրպագուներին նոր և գեղեցիկ ստեղծագործություններով։

Երգչուհին հաճախ կիսվում է ընտանեկան ջերմ դրվագներով։ Ահա հերթական անգամ ներկայացրել է ամունու հետ համատեղ լուսանկար։ Զարուհի Բաբայանն այն հրապարակել է ամուսնության օրվա առիթով։

Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Քսաներկու տարի միասին․․․ անկախ տարածվող լուրերից»։ Երգչուհին նման մակագրություն է կատարել միայն այն պատճառով, որ վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ երգչուհին ամուսնալուծվել է։

Զարուհին արդեն խոսել է այս մասին և հայտնել՝ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս հրապարակումը ևս մեկ առիթ էր հերքելու կեղծ լուրերը։ Մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։