Տիմատին բացի այն, որ հայտնի և պահանջված ռեփեր է, նա նաև վերջին տարիներին բիզնեսով է զբաղվում և արդեն ոլորտում բավականին մեծ հաջողությունների է գրանցել։

Օրեր առաջ Տիմատին կադրեր էր հանրայնացրել «Холостяк» հեռուստաշոուի եթերից, որտեղ նա շոուի ավարտին հաղթող Եկատերինա Սաֆարովային զարդ է նվիրել։

Ռեփեր հայրիկին այդ առիթով իր դժգոհություններն էր հայտնել Տիմատիի յոթամյա դուստրը՝ Ալիսան: Նա հարցրել է հայրիկին, թե ինչո՞ւ իրեն չի նվիրել նման զարդ, այլ Եկատիրինային։

Երեք օր անց ռեփերը հանրայնացրեց կադրեր, որտեղ երևում է, որ հայրիկը կատարել է դստեր ցանկությունը և թանկարժեք մատանի է նվիրել Ալիսային, որը նման է այն մատանիին, որը երգիչը նվիրել էր Եկատիրինային։ Մատանին պատրաստված է սպիտակ ոսկուց, որը զարդարված է գեղեցիկ, մեծ, դեղին գույնի ադամանդով։

Զարդը Jacob&Co բրենդից է։ Պաշտոնական կայքում զարդի արժեքը նշված է 22 միլիոն ռուբլի։ Երջանիկ հայրիկը դստեր համար գումար չի խնայել։