«21-րդ դարում Հայաստանում ցրտից և սովից մահանում է տարեց կին, որովհետև․․․»․ Տիգրան Ուրիխանյանի ուշագրավ ելույթը․ տեսանյութ


Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում իր  ելույթի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող տխուր իրականությանը։

Ուրիխանյանը խոսելով մարդու իրավունքների մասին՝ ներկայացրել է ցավալի մի դրվագ և նշել, որ 21-րդ դարում Հայաստանում ցրտից և սովից մահանում է տարեց կին, որովհետև սխալ հաշվառում էր կատարվել և ցախ չէր տրամադրվել։

«Ի՞նչ իրավունքների մասին խոսել, երբ որ մարդիկ օրվա հացի և դեղի ճար չեն կարողանում լուծել», — իր խոսքում նշել է Ուրիխանյանը։  Պատգամավորը զարմանք է հայտնում, թե ինչպես կարելի է այս ֆոնին խոսել իրավունքի մասին։ Նա նկատում է՝ մահացող կնոջ ո՞ր իրավունքն էր պաշտպանված, երբ նա  ցրտահարվում էր։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ սա բազմաթիվ  օրինակներից մեկն է։  Այնուհետև խոսել է համաճարակի մասին և կրկին վերհանել սխալ մոտեցումներ, որոնք կիրառվում են Հայաստանում քաղաքացիների նկատմամբ։

Տիգրան Ուրիխանյանի ելույթն ամբողջությամբ և մանրամասնությամբ կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!