Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է արծաթե մեդալից․ նա կուլիսներում հեգնանքով հայտարարություն է արել․ մանրամասներ


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արթուր Ալեքսանյանը, ով օլիմպիական խաղերի աշխարհի եռակի չեմպիոն է և Եվրոպայի հնգակի չեմպիոն, այսօր Տոկիոյում արծաթե մեդալ է ստացել։

Առաջին տեղում է եղել ռուսաստանցի մարզիկը՝ Մուսա Եվլոևը։ Արթուրի արծաթե մեդալով հարենակիցներն անչափ ուրախ և հպարտ են։ Համացանցային տարբեր հարթակներում կարելի է հանդիպել հպարտության երանգներով մեկնաբանություններ և գրառումներ։

Սակայն հայտնում են, որ Արթուր Ալեքսանյաը, ով հանրության շրջանում առավել հայտնի է որպես Սպիտակ արջ, հրաժարվել է արծաթե մեդալից։ Խաղի ավարտից հետո կուլիսներում նա ասել է, որ առաջին տեղում լինելու համար, պետք է Ռուսաստանից լինել։

Նրա խոսքերի մեջ հեգնանք  է եղել։ Նա չի վերցրել արծաթե մեդալը։ Արթուր Ալեքսանյանի և Մուսա Եվլոևի խաղն ավարտվել է 1։5 հաշվով։

Սոցհարթակներում տարաբնույթ մեկնաբանություններ են հանդիպում այն մասին, թե  ճիշտ, թե՞ սխալ է վարվել հայ մարզիկը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, բացի կուլիսներում հնչած հայտարարությունից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!