Հեղափոխությունից հետո անցել է շուրջ 3 տարի։ Այդ 3 տարիների ընթացքում քննադատությունների հոսքը չի դադարում և գնալով ավելի սաստկանում է։

Հեղափոխությունից հետո ընտրված կառավարությունը շարունակ կրեց իր ուսերին բազմաթիվ մեղադրանքներ։ Այսօր ԱԺ-ում վարչապետի առաջին ընտրության փորձի ընթացքում Փաշինյանն իր ելույթում անդրադարձ է կատարել այսօրվա կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին և քննադատություններին։

Առանձնացրել է այն քննադատությունը, ըստ որի՝ կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում։ Փաշինյանը հակառակն ապացուցող օրինակներ է նշել։ Նա ասել է՝ այսօր ոչ ոք չի գտնի մի բիզնես, որը կասի՝ «հարկայինը քերում է» և ավել գումարներ շորթում։

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ լինելու դեպքում էլ դրանք բողոքարկման հանձնաժողովում կստամնան իրենց լուծումը։ Այնուհետև հիշեցրել է՝ երեսուն տարիների ընթացքում «փայ մտնել»-ը ամենատարածված թեման էր երկրում։

«2018-ից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ տեղ փայ մտնի։ Իհարկե չկա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։